Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ռամզես II-ը առաջին անգամ չի ժպտացել

Ռամզես II-ը առաջին անգամ չի ժպտացել
24.02.2016 | 13:58

Եգիպտական Աբու-Սիմբել տաճարային համալիրում մառախուղը Եգիպտոսի պատմության մեջ առաջին անգամ զբոսաշրջիկներին խանգարել է տեսնել փարավոն Ռամզես II-ի «արեգակնային ժպիտը»: «Բոլորը մոտ 20 րոպե ապարդյուն սպասեցին: Տաճարային համալիրի պատմության մեջ երբեք այդպես չէր եղել»,- ասել է համալիրի աշխատակիցը: Առավոտյան ժամը 6:25-ին փարավոնի դեմքին պետք է ընկնեն արեգակի ճառագայթները, որոնք և ստեղծում են «ժպտալու» տպավորություն, մառախուղի պատճառով փարավոնը «չի ժպտացել» զբոսաշրջիկներին, որ առավոտից սպասում էին:

Դիտվել է՝ 2281

Մեկնաբանություններ